Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողները հունվարի 4-ին բաժին են ներկայացրել Գրիբոյեդով գյուղի 63-ամյա մի բնակչի:

Պարզվել է, որ նա 2020թ. դեկտեմբերի 31-ին, ժամը 10.30-ի սահմանում Գրիբոյեդով գյուղի հարակից դաշտերում իր անվամբ հաշվառված երկփողանի ողորկափող որսորդական հրացանով որսի անելիս կրակել և անզգուշաբար ոտքի հատվածում մարմնական վնասվածք է պատճառել 51-ամյա համագյուղացուն: Վերջինս նախկինում հիվանդանոց և ոստիկանություն չէր դիմել:

Նշանակվել է ԴԲՓ:

Նախապատրաստվում են նյութեր: