ԱՄՀ նախկին տնօրեն Դոմինիկ Սթրոս-Կանը ով մեղադրվում է Նյու Յորքի հյուրանոցներից մեկի սպասուհու նկատմամբ սեռական բռնության մեջ, դատարանում հրաժարվել է ընդունել իր մեղքը:
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, վկայակոչելով Agence France-Presse-ը, Սթրոս-Կանի գործով լսումները սկսվել են այսօր` հունիսի 6-ին, Նյու Յորքի դատարանում:
Սթրոս-Կանը ձերբակալվել էր Նյու Յորքի դատարանում Փարիզ մեկնելուց առաջ, բռնաբարության փորձի մեղադրանքով: Նյու Յորք նահանգի Գերագույն դատարանը համաձայնվել է ազատ արձակել նրան 1 մլն գրավի դիմաց եւ տնային կալանքի ենթարկել:
Սկանդալից հետո Սթրոս-Կանը հեռացել է ԱՄՀ տնօրենի պաշտոնից:



























