Washington Post-ի խմբագրական կոլեգիան կոչ է արել անհապաղ հեռացնել նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնից՝ նշելով, որ նա է կրում Կապիտոլիումի գրոհի ամբողջ պատասխանատվությունը:
Կտրուկ խմբագրականում թերթը հայտարարում է, որ Թրամփը բռնություն է հրահրել՝ խրախուսելով ապստամբներին գործողություններ ձեռնարկել, երբ Կոնգրեսը հրավիրել է համատեղ նիստ՝ արդյունքներն ամփոփելու եւ Ջո Բայդենի հաղթանակը հաստատող ընտրիչների ձայները հաստատելու համար:
«Այս հրահրող արարքի պատասխանատվությունն ամբողջությամբ կրում է նախագահը, որը ցույց տվեց, որ իր պաշտոնավարման շարունակումը լուրջ սպառնալիք է ԱՄՆ ժողովրդավարության համար»,- գրում է Post-ը: «Նա պետք է հեռացվի»: «Նախագահը չի կարող պաշտոնավարել առաջիկա 14 օրերին»,- ասվում է հոդվածում: «Ամեն վայրկյանը, երբ նա պահպանում է նախագահական լիազորությունները, սպառնալիք է հասարակական կարգին եւ ազգային անվտանգությանը»:
Խմբագրական կոլեգիան հայտարարել է, որ փոխնախագահ Մայք Փենսը պետք է կիրառի 25-րդ ուղղումը՝ Թրամփին պաշտոնից հեռացնելու համար: «Պ-ն Փենսը պետք է կատարի իր պարտականությունները մինչեւ հունվարի 20-ին նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունը»,- գրում է The Post-ը:




























