Շվեդ խորհրդարանական Դեսիրե Պեթրուսը հերքել է Ադրբեջանի կողմից իրեն վերագրվող արտահայտությունները, թե ցեղասպանության ճանաչումը սխալ քայլ է: Այդ արտահայտությունները հերքվում են Շվեդիայի պատգամավորի կողմից Շվեդիայի հայ համայնքից Վահագն Ավետյանին ուղարկված նամակում:
Ներկայացնում ենք Շվեդիայի պատգամավորի Վահագն Ավետյանին ուղված նամակի բովանդանկությունը.
«Ես նման արտահայտություն չեմ արել: Ես ասել եմ, որ կարծում եմ, թե հաշվի առնելով քրիստոնեադեմոկրատական կուսակցության դիրքորոշումը, ընդհանուր առմամբ, ցեղասպանությունների ճանաչումը խորհրդարաններում միգուցե այդքան էլ ճիշտ չէ: Նման որոշումները պետք է ընդունվեն միջազգային դատարանների կողմից: Ավելի ճիշտ կլինի ճանաչել, որ Հայոց ցեղասպանությունը տեղի է ունեցել: Այդ կապակցությամբ մենք որեւեւ առարկություն չունենք»- ասված է Պետրուսի նամակում:




























