Փոխնախագահ Մայք Փենսը դեմ է նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնից հեռացնելու համար 25-րդ փոփոխության կիրառմանը: Business Insider-ն առաջինն է հայտնել, որ Փենսը չի սատարի այդ քայլը՝ վկայակոչելով փոխնախագահի խորհրդականներին:

Չորեքշաբթի օրը Կապիտոլիումի շենքում դաժան անկարգություններից հետո հանրապետական եւ դեմոկրատ մի շարք օրենսդիրներ Փենսին կոչ արեցին կիրառել 25-րդ փոփոխությունը: Սահմանադրության 1967թ. փոփոխությունը երաշխավորում է, որ կառավարությունը կշարունակի հեռացնել գործող նախագահին, եթե նա նախագահի պարտականությունները կատարելու համար անկարող ճանաչվի: Կաբինետի անդամներից շատերը ստիպված կլինեն համաձայնել, որ նախագահը պիտանի չէ իր լիազորությունների կատարման համար։

25-րդ փոփոխության կիրառման պահանջները հնչել էին այն մտավախությունների պայմաններում, որ Կապիտոլիումի անկարգություններից հետո Թրամփը ավելի շատ բռնություններ կհրահրի:

New York Times-ը հայտնել է, որ Փենսը դեմ է 25-րդ փոփոխության կիրառմանը, քանի որ Բայդենի երդմնակալության արարողությանը երկու շաբաթից էլ պակաս ժամանակ է մնացել:

Բարձրաստիճան հանրապետականներից մեկը Times-ին հայտնել է, որ նման գործողություն չձեռնարկելու Փենսի որոշումը սատարել են կառավարության մի քանի անդամներ, ովքեր, ըստ լուրերի, կարծում են, որ Թրամփի հեռացման փորձը հետագա անկայունության կհանգեցնի Վաշինգտոնում:

Ըստ Insider-ի՝ Փենսի թիմը նաեւ կարծում է, որ Թրամփի հեռացումը կարող է ազդել 2024 թվականին նախագահի պաշտոնում առաջադրվելու փոխնախագահի սեփական քաղաքական նկրտումների վրա:

Ի պատասխան The Hill-ի հարցման՝ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչն ասել է, որ Փենսը չի մասնակցել 25-րդ փոփոխության կիրառման քննարկումներին: