Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը ողջունել է Պարսից ծոցի արաբական երկրների եւ Կատարի հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջխաղացումը՝ հայտարարելով, որ այդ քայլը «շատ օգտակար» է տարածաշրջանի համար:
Թուրքիան ռազմական բազա ունի Կատարում եւ աջակցում է իր դաշնակցին այն բանից հետո, երբ Սաուդյան Արաբիան եւ արաբական երեք այլ պետություններ խզեցին կապերը Դոհայի հետ 2017-ի կեսերին: Այս շաբաթվա սկզբին Էր Ռիադը հայտարարել էր, որ այդ կապերը կվերականգնվեն, հաղորդում է Reuters-ը:
«Այս էմբարգոյի վերացումը շատ տեղին է, հատկապես Պարսից ծոցի համար: Դա շատ օգտակար էր»,- ասել է Էրդողանը: «Հուսով ենք, որ Պարսից ծոցում համագործակցության մեր դիրքերը կվերականգնվեն: Դա կամրապնդի համագործակցությունը Պարսից ծոցում»:





























