Վրաստանը հրաշալի ղեկավարություն ունի եւ այստեղ հրաշալի մարդիկ են բնակվում: Այս մասին հոլիվուդյան աստղ Շերոն Սթոունը հայտարարել է Թբիլիսիից հեռանալուց առաջ, հայտնում է վրացական «Պիրվելի» գործակալությունը:
«Ես Թբիլիսում ընդամենը երկու օր եմ մնացել: Կասկած անգամ չունեմ, որ հարուստ լեզու ունեք: Այստեղ հրաշալի ժողովուրդ է ապրում: Ձեզ հաջողություն եմ մաղթում»,-նշել է դերասանուհին:
Սթոունին գրավել է նաեւ վրացական խոհանոցը: Ըստ գործակալության, Վրաստանով հիացած է եղել նաեւ «Օգօստոսի 5 օրը» ֆիլմի ռեժիսոր Ռենե Հարլինը:
«Մենք հեռանում ենք Թբիլիսիից եւ այդ փաստը տխրեցող է: Մենք շատ ենք սիրում Վրաստանը եւ Թբիլիսին: Հուսով եմ, որ ֆիլմը բոլորին դուր կգա: Խոստանում ենք, որ անպայման հետ կվերադառնանք»,-հայտարարել է ֆիլմի ռեժիսորն, ընդգծելով, որ ամռանն անպայման հանգստանալու է Բաթումիում:
Նշենք, որ դերասանուհի Շերոն Սթոունը, ռեժիսոր Ռենե Հարլինը եւ դերասան Էնդի Գարսիան Թբիլիսիից կմեկնեն ուղիղ Լոնդոն, որտեղ հունիսի 7-ին կմասնակցեն «Օգոստոսի 5 օրը» ֆիլմի եվրոպական շնորհանդեսին:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում հունիսի 5-ին տեղի է ունեցել 2008-ի օգոստոսին ռուս-վրացական պատերազմի մասին պատմող, հոլիվուդյան ռեժիսոր Ռենե Հարլինի «Օգոստոսի 5 օրը» ֆիլմի շնորհանդեսը, որին մասնակցելու համար Թբիլիսիի էին ժամանել հոլիվուդյան աստղեր Շերոն Սթոունը եւ Էնդի Գարսիան: Վերջինս ֆիլմում կատարել է Միխայիլ Սահակաշվիլիի դերը:




























