Կատարի նախկին վարչապետ Համադ բին Ջասիմ բին Ջաբեր Ալ Թանին Պարսից ծոցի արաբական երկրների եւ Իրանի միջեւ երկխոսության կոչ է արել:

«Ես մինչ Թրամփի վարչակազմում լարվածությունը եւ դրա ժամանակ ասել եմ, որ Իրանի եւ Պարսից Ծոցի երկրների միջեւ երկխոսությունը կարող է էական հետեւանքներ ունենալ: Նման երկխոսությունը կարող է վերջ դնել տարածաշրջանում լարվածությանն ու ամրապնդել կողմերի միջեւ վստահությունը»,-նշել է նա:

Նրա խոսքով՝ այսօր՝ Պարսից Ծոցի երկրների միջեւ լարվածության դադարեցումից եւ Սպիտակ տան նոր վարչակազմի գալուց հետո, հնարավորություն կա այդ երկխոսության համար: «Ես խորհուրդ եմ տալիս օգտվել այդ հնարավորությունից եւ չկենտրոնանալ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարվածության վրա, հատկապես՝ Բայդենի վարչակազմի գալուց հետո: Մենք չպետք է վարանենք եւ պետք է երկխոսություն սկսենք, քանի որ դա կարող է լուծել բազմաթիվ հակասություններ»,-հավելել է նա: