ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրափի դուստրը՝ Իվանկա Թրամփը, վիճել է հոր հետ Բայդենի երդմնակալության արարողությանը մասնակցելու ծրագրերի պատճառով, հաղորդում է Daily Mail-ը՝ հղում անելով Սպիտակ տան աղբյուրին:
Աղբյուրի խոսքով՝ Իվանկան որոշել է մասնակցել իր հոր ընդդիմախոսի երդմնակալության արարողությանը իր հետագա քաղաքական կարիերիայի եւ համբավի համար մտավախության պատճառով: Հաղորդվում է, որ Թրամփն այդ քայլը վիրավորական է համարել:
Սպիտակ տան մեկ այլ աղբյուր հերքել է Իվանկայի նման ծրագրերը:




























