Արդեն անհերքել էի, որ երկրի վարչապետն ու իր համախոհները երեւի նույնիսկ երդվել են, որ Հայաստանը մոտ ապագայում  կազմալուծեն եւ հանձնեն նրանց, որոնք տեւականորեն ծրագրել են այդ: Այս մասին, այսօր՝ հունվարի 12-ին, Մշակույթի գործիչների «Ձայն հայրենյաց» նախաձեռնության մեծ հավաքի ժամանակ նշեց կինոռեժիսոր Սամվել Թադեւոսյանը:

«Արդյոք այս երկու ամսվա ընթացքում մեր միտքը, մեր խիղճը աշխատում է, որեւէ ստեղծագործություն ստեղծվում է: Ոչ: Մենք մոլորված ենք, առանձին դեպքեր կարող են լինել: Այս հավաքները մեզ կողմնորոշում են:

Պետք չի խոսել նորերի մասին, հների մասին: Պետք է խոսել, որ մենք այլեւս չենք վերադառնալու հնին, հին ապրելաոճին, հին բարոյական հարաբերություններին: Մենք պետք է նոր Հայաստան ստեղծենք, այդ ուժը կա:

Երկրի վարչապետն ու իր համախոհները հավերժական չեն, այդ հարցը լուծվելու է»,-ասաց նա:

Թադեւոսյանը հիշեց, որ 1993-ին Քարինտակի պաշտպանության կազմակերպիչ Միշայի հետ դիրքերից իջնելիս, թուրքերի դիակների մոտով անցնելիս Միշան իրեն մի նամակ է տվել. «10-րդ դասարանցի թուրք աղջկա նամակ իր եղբորը: Նա եղբորը խնդրում էր, որ որպես դպրոցն ավարտելու նվեր ինձ մի հայի սիրտ կնվիրես: Տեսեք, ինչ կերպարի հետ մենք գործ ունենք արդեն հազար տարի: Մենք ոչ մի վայրկյան հանգիստ կենալի պատճառ չունենք: Մեր մտավորականների խրամատն այստեղ է, մենք պետք է համախմբենք մյուս խավերին եւ բերել մեր շարքերը: Ես ուզում եմ կոչ անել մոլորվածներին՝ այս իշխանությունը փոխվելու է, մի քանի գրոշի համար մի ծախեք ձեր հոգին»:

Նա անդրադարձավ նաեւ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով. «Տեսեք, թե ինչ մակարդակի է մեր երկրի առաջնորդի բարոյահոգեբանական վիճակը, որ նրան կանչում են ոչ թե բանակցությունների, այլ կանչում են, որ արդեն կանխավ մտածված, գրված թղթի տակ ստորագրի, այլ ընտրություն չունի»: