«ՄԻՐ» միջազգային մարդասիրական հիմնադրամի խորհրդի նախագահ Անդրանիկ Նիկողոսյանի նախաձեռնությամբ որոշվել է աջակցություն ցուցաբերել Հայաստանի Արարատի մարզի դպրոցներին եւ մանկապարտեզներին:

Հիմնադրամի մամուլի ծառայությունը հաղորդում է, որ դպրոցականները եւ նախադպրոցական տարիքի երեխաները կսկսեն սովորել ռուսաց լեզու եւ Ռուսաստանի նոր պատմություն` նոր դասագրքերով, որոնք կուղարկվեն բոլոր դպրոցներ եւ մանկապարտեզներ այս տարվա փետրվարին: Այս ծրագիրն ուղղված է հայ երեխաներին ուսուցանելուն եւ ռուսաց լեզվի ուսուցիչների որակավորումը բարձրացնելուն՝ Մոսկվայի բուհերի մասնագետների կողմից: Բացի այդ, «Միր» ՄՄՀ-ն կվերականգնի եւ կիրականացնի Արարատի մարզի միջնակարգ եւ նախադպրոցական ուսումնական հաստատությունների հիմնանորոգումներ: