Դանիական Rambøll քոնսալթինգային ընկերությունը դուրս է եկել «Հյուսիսային հոսք 2» գազամուղի կառուցման նախագծից, հաղորդում է ՌԲԿ-ը՝ հղում անելով Politiken ամսագրին:

Վերջինիս տեղեկություններով՝ ընկերության այդ որոշումն ընդունվել է ԱՄՆ սպառնալիքների պատճառով: «Ցավոք, մենք դա չենք մեկնաբանի»,-ամսագրին հայտնել է Rambøll-ի հաղորդակցությունների գծով տնօրեն Մորթեն Փեյքը:

Հունվարի 2-ին նորվեգական Det Norske Veritas (DNV) GL ընկերությունը հայտարարել է, որ չի կարող «Հյուսիսային հոսք 2» գազամուղին համապատասխանության սերտիֆիկատ տրամադրել, որն անհրաժեշտ է դրա աշխատանքի սկզբի համար: