Ղրղըզստանում կայացած արտահերթ նախագահական ընտրությունների բոլոր քվեաթերթիկները հաշվել են ձեռքով, ասվում է Ընտրությունների եւ հանրաքվեների կենտրոնական հանձնաժողովի կայքում: Այդ մասին հայտնում է Sputnik-Ղրղըզստանը:

Հաշվարկի արդյունքներով ձայները հետեւյալ կերպ են բաշխվել․

• Սադիր Ժապարով - 79,23%

• Ադախան Մադումարով - 6.78%

• Բաբիրժան Տոլբաեւ - 2.36%

• Միկտիբեկ Արստանբեկ - 1.69%

• Աբդիլ Սեգիզբաեւ - 1.45%

• «Բոլորին դեմ» տող - 1.34%

• Իմամիդին Տաշով - 1.18%

• Կլարա Սորոնկուլովա - 1%

• Այմեն Կասենով - 0,91%

• Ուլուկբեկ Կոչորով - 0,67%

• Կանատ Իսաեւ - 0,57%

• Էլդար Աբաքիրով - 0,50%

• Կուրսան Ասանով - 0,49%

• Բակտիբեկ Կալմամատով - 0,49%

• Ռավշան Ջեենբեկով - 0,19%

• Կանիբեկ Իմանալիեւ - 0.18%

• Ժենիշբեկ Բայտուտտիեւ - 0,1%

• Առստանբեկ Աբդիլդաեւ - 0,08%:

ԿԸՀ ցուցակում նաեւ նշվում է Ռաշիդ Թագաեւը, ով արդեն քվեաթերթիկների կնքումից հետո հանել է իր թեկնածությունը: Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամները պարզապես փաստաթղթերում ջնջել են նրա անունը: Ըստ այդմ, նա «հավաքել է» զրո տոկոս:

Հաշվել են 2474 տեղամասերից բոլոր քվեաթերթիկները: Ընտրությունների ավարտի օրվանից ձեռքի հաշվարկից առաջ իրականացվել է նաեւ ավտոմատ հաշվարկ:

Ղրղըզստանի Հանրապետությունում քվեարկելու իրավունք ունի 3 միլիոն 563 հազար 574 մարդ: Ընտրությունների եկել է 1 միլիոն 401 հազար 726-ը: Մասնակցությունը կազմել է 39,33 տոկոս: