Կովկասյան հարցերով վրացի փորձագետ Մամուկա Արեշիձեի գնահատմամբ՝ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման վերաբերյալ արձանագրությունների ի հայտ գալը հանկարծակի էր ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ամբողջ միջազգային հասարակության համար։ Ինչպես հայտարարել է Արեշիձեն՝ նշված խնդիրը անսպասելի է բոլորի համար եւ միայն ապագան ցույց կտա, թե այն ինչ հետեւանքների կհանգեցնի։

«Այն ինչ այսօր այդ երկու պետությունների միջեւ տեղի է ունենում՝ ուղակի ամերիկյան ծրագիր է, որով նախատեսվում էր Վրաստանը փոխարինել Հայաստանով։ Ժամանակին այս նույն պատճառով էր, որ Ռուսաստանը եւս աջակցում էր այս ծրագրին։ Այն բանից հետո, երբ օգոստոսյան պատերազմի հետեւանքով՝ Վրաստանը անկայուն երկրի տպավորություն թողեց, իրականությունը փոխվեց։ ԱՄՆ-ը ճիշտ դասեր քաղեց եւ ծրագրեց ամբողջ տարածաշրջանի փոփոխումը։ ԱՄՆ-ը այս անգամ թիրախ է ընտրում ոչ թե Վրաստանը կամ Հայաստանը, այլ այլ ամբողջ տարածաշրջանը։ Ամերիկյան ծրագրի գլխավոր նպատակն է՝ Հայաստանի վրայից վերացնել Ռուսաստանի ներգործությունը»,-նշել է Արեշիձեն ու հավելել. «Տեսնենք, թե իրադարձությունները ապագայում ինչպես կզարգանան, քանի որ այս փաստաթղթին դեմ են, ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Թուրքիայում»:

Հատկանշական է, որ մինչեւ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կձեւավորվի պատմական համաձայնություն, Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում՝ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հակամարտության հետ կապված Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ կանցկացնի բանակցություններ։