Այս օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է գազալցակայանների տերերին պարտավորեցնել նոր, լրացուցիչ կայան բացելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմիններին տուրք վճարել գազալցակայան բացելու նոր թույլտվություն ստանալու համար: Այս մասին հունվարի 20-ին Ազգային ժողովի նիստում «Տեղական տուրքերի եւ վճարումների մասին» օրենքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների փոխնախարար Վաչե Տերտերյանը:

Ընդ որում, փոխնախարարի խոսքով, այս նորմերը եւ պահանջները գործում էին նաեւ հիմա, սակայն տեխնիկական անճշտությունների պատճառով, որ թողնվել էին օրենքը գրելիս, առաջացել էին որոշակի տարընթերցումներ: Բանն այն է, որ որոշ ձեռնարկատերեր, հատկապես մարզերում, հրաժարվում են վճարել նոր թույլտվության համար՝ դա պատճառաբանելով այն հանգամանքով, որ իրենք այն արդեն ունեն, եւ որ դա իրենց իրավունք է տալիս այդ գործունեության նիրականացման համար:

Տերտերյանը նշեց, որ յուրաքանչյուր գազալցակայան պետք է ունենա համապատասխան թույլտվություն՝ այդ գործունեության օրինական իրականացման համար: