Այսօր ինձ համար Նիկոլ Փաշինյանին պաշտպանող մարդն ավելի ճղճիմ է, քան Նիկոլ Փաշինյանը, լինի իմ ազգականը, թե բարեկամը։ Այս մասին այսօր՝ հունվարի 20-ին, մամուլի ասուլիսում հայտարարեց «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը՝ նշելով, որ բոլորը, որոնք նպաստել են, որ Շուշին տան, պետք է դատվեն:
«Նիկոլ Փաշինյանը Ալիևի հետ պայմանավորվել էր: Սցենարն այնպիսին էր, որ մի քանի շրջանից հետո պետք է մտնեին խաղաղապահները, բայց դրան խանգարեց Էրդողանը, որին երբեք ձեռնտու չէր դա: Վերջում Պուտինը բռնեց Նիկոլի եւ Ալիեւի վզից եւ տարավ ամսի 9-ի հայտարարությունը ստորագրելու: Եթե մնար Նիկոլի եւ Ալիեւի վրա, լրիվ ուրիշ բան էր լինելու»,- ասաց նա:
Արամ Հարությունյանը անդրադարձավ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանին՝ նշելով, որ այդ շրջանում Ռուսաստանը զենք չի վաճառել Ադրբեջանին. «Մենք այդ ժամանակ մի թիզ հող չենք տվել, երկիրը զարգացել է: Հիմա նույն բիզնեսմենները, որ կայացել են Քոչարյանի ժամանակ, լավ են ապրել Քոչարյանի ժամանակ: Քոչարյանը ինչքան բան է արել Գյումրիի համար, դատավարության ժամանակ Գյումրիի կեսը պետք է գար այդտեղ»:





























