Այս շաբաթ հայտնի ամերիկացի երգչուհի Lady GaGa-ն կրկին կարողացել է շոկի մեջ գցել հասարակությանն իր տարօրինակ հագուստով, հաղորդում է NEWSru Israel-ը:
Նյու յորքում CFDA Fashion մրցանակաբաշխության ժամանակ, նա հանրությանն է հայտնվել անսովոր երեկոյան զգեստով: Նրա սեւ զգեստին ամրացված է եղել սեւ շղարշե սիրամարգի պոչ: Երգչուհու ոտքերին հսկայական պլատֆորմներով կոշիկներ են եղել, իսկ գլխին` Մալվինայի փիրուզագույն պարիկ:
Սակայն Lady GaGa-ն ամենամեծ անակնկալը թողել էր վերջում: Երբ նա մրցանակն ստանալուց հետո հեռանում էր բեմից, «սիրամարգի պոչը» պոկվել է եւ հանդիսատեսի առաջ բացվել է երգչուհու հետույքը:
Նրա հագին եղել է «փշոտ» սթրինգ, որը հիշեցնում է դինոզավրի պոչ: Բուռն ծափահարությունների ներքո, մրցանակը հանձնող Գանը կանգնեցրել է երգչուհուն, ցուցադրաբար դիտել նրա հետույքը եւ զարմացած տարուբերել գլուխը:




























