ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը երեկ բերման ենթարկվելուց հետո վկայի կարգավիճակ է ստացել։ Այս մասին այսօր՝ հունվարի 29-ին, NEWS.am-ը տեղեկացավ փաստաբան Արմեն Գալստյանից:
Փաստաբանն ասաց, որ Ղազարյանը վկայի կարգավիճակում հարցաքննվել է:
Հիշեցնենք, որ երեկ Հանրապետության հրապարակի տարածքից Էդգար Ղազարյանը բերման է ենթարկվել ՝ ՀՀ ՔՕ 219 հոդվածով արարք կատարելու կասկածանքով (շենքեր, շինություններ, տրանսպորտի, հաղորդակցության կամ կապի միջոցներ զավթելը):





























