2011թվականի փետրվարի 18-ից հունիսի 8-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի ԿԳՆ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի /հավաստագրի/ համար քննություն հանձնած հավակնորդներից հավաստագիր են ստացել 385 տնօրեն եւ 131 տնօրենի պաշտոնակատար:
ԿԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված ժամանակահատվածում քննություն հանձնած հավակնորդներից հավաստագիր չեն ստացել 61 գործող տնօրեն եւ 33 տնօրենի պաշտոնակատար:




























