ԱՄՆ-ում 22-ամյա աղջիկը Գինեսի ռեկորդների գրքում հայտնվելու ռեալ շանս ունի, որպես մի մարդ, ով հատուկ սրահում ենթարկվել է փիրսինգի ամենամասշտաբային սեանսի:

Ինչպես գրում է The Daily Mail-ը, Սթեյշա Ռենդալը մեջքին, ոտքերին ու ձեռքերին 3200 փիրսինգ է արել:

Սկզբում աղջիկը պատրաստվում էր «ծակծկվել» 3600 անգամ, սակայն գործընթացի ժամանակ որոշել է, որ չի կարող դա անել:

Այդուհանդերձ, 3200 փիրսինգը բավարար է, որպեսզի Սթեյշան ներառվի ռեկորդների գրքում, քանի որ նախկին ռեկորդը եղել է 3100, հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը: