Գերմանիայի արեւմուտքում գտնվող Աուգսբուրգ քաղաքում 91 տարեկանում մահացել է Միտեկ (Մեչիսլավ) Պեմպերը, ով Շինդլերի ցուցակի կազմողն է:
Պեմպերը ծնվել է 1920 թ. Կրակովում, հրեական ընտանիքում: Լեհաստանի օկուպացիայից հետո հայտնվել է քաղաքից ոչ հեռու կառուցված Պլաշուվ համակենտրոնացված ճամբարում, որտեղ աշխատել է որպես պարետի մեքենավար: Այդ ժամանակ էլ նա ծանոթացել է գերմանացի արդյունաբերող Օսկար Շինդլերի հետ եւ նրա խնդրանքով կազմել է ճամբարի 1200 կալանավորների ցուցակը, որոնք հետագայում տեղափոխվել են աշխատանքի նրա գործարանում:
Պատերազմական տարիների ընթացքում Շինդլերը տարբեր խորամանկությունների միջոցով, ներառյալ` կաշառքը, այդ մարդկանց փրկել է նացիստներից: Շինդլերը մահացել է Գերմանիայում 1974թ-ին:
Նրա գործունեության մասին գիրք է հրատարակվել, որի հիման վրա էլ Սթիվեն Սփիլբերգը 1993թ-ին նկարահանեց «Շինդլերի ցուցակը» ֆիլը, որն արժանացավ յոթ «Օսկարի»: Պեմպերը ֆիլմի նկարահանման ժամանակ աշխատել է որպես խորհրդատու:




























