Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավիթօղլուի ստորագրությունը՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման արձանագրության տակ՝ «կփոխի Թուրքիան»: Այսպիսի տեսակետ է հայտնել Միջազգային ճգնաժամային խմբի առաջատար վերլուծաբան եւ Թուրքիայի վերաբերյալ գրքերի հեղինակ Հյուգ Պոպը։

Նրա խոսքով՝ սրանից հետո Թուրքիան գործ կունենա սեփական պատմության հետ, որը նրան արժանի գործընկեր կդարձնի Արեւմուտքի համար։ «Հայաստանի հետ հարաբերությունների բացակայությունը խարխլում էր Թուրքիայի դիրքերը Կովկասում»,-ասել է Պոպը։ Նրա կարծիքով, Երեւանի հետ երկխոսությունը, խթանում է նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը։

Հիշեցնենք, որ այսօր, երեւանյան ժամանակով 20։00-ին, Ցյուրիխ քաղաքի համալսարանում Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ՝ էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն կստորագրեն «Երկու պետությունների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման արձանագրությունը» եւ «Երկկողմանի հարաբերությունների զարգացման արձանագրությունը»: