Lada-ն հայտարարել է Ռուսաստանում նոր Lada Niva Travel-ի վաճառքների մեկնարկի մասին, որի արժեքը սկսվում է 747.9 հազար ռուբլուց:
«Նոր Lada Niva Travel-ի արժեքը սկսվում է 747.900 ռուբլուց: Ավտոեքենայի համար 5 կոմպլեկտավորում եւ 8 գույն է նախատեսված, այդ թվում` «Ֆեյերիա» կարմիր մետալիկ եւ «Ամազոնիա» նոր կանաչ մետալիկ, որն այս ավտոմեքենայի ֆիրմային գույնն է դարձել»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ավտոմեքենան կարելի է ձեռք բերել Lada-ի յուրաքանչյուր ռուսական դիլերում: Ավտոմեքենան ընտրել եւ պատվիրել կարելի է նաեւ օնլայն` կանխավճարով:
Lada Niva Travel-ն արտաքին նոր դիզայն է ստացել, այդ թվում` նոր լուսարձակներ եւ LED լապտերներ: Նշվում է, որ Off-road տարբերակում Niva Travel-ի կերպարը լրացնում են ստանդարտ շնորկելը, արտաճանապարհային անվադողերը եւ չներկված պլաստիկ ծածկը, որը լրացուցիչ պաշտպանում է թափքը մանր վնասվածքներից:





























