Երեւանի ժամանակով ժամը 20-ին պետք է Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում սկսվեր հայ-թուրքական նախաստորագրված արձանագրությունների ստորագրման արարողությունը: Ինչպես Ցյուրիխից հաղորդում է NEWS.am-ի թղթակիցը, ստորագրման պաշտոնական արարողությունը պետք է տեղի ունենա Ցյուրիխի համալսարանի պատմության ֆակուլտետի «Աուլա» սրահում, որտեղ 1946 թվականի սեպտեմբերի 19-ի իր ելույթում Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչելն ասել է՝ «Թող Եվրոպան վեր հառնի»:
Արդեն ստորագրման վայր են ժամանել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, Ֆրանսիայի ԱԳ նախարար Բեռնար Քուշները, Եվրամիության արտաքին եւ անվտանգության հարցերի ղեկավար Խավիեր Սոլանան: Վայրկյաններ առաջ ժամանեց նաեւ Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Նախատեսվածից 30 րոպեից ավելի ուշացումը պայմանավորված է նրանով, որ շարունակվում է Քլինթոն-Նալբանդյան հանդիպումը: Այս մասին տեղեկացրել է Քլինթոնի հետ ժամանակ ԱՄՆ պետքարտուղարի հետ ժամանած անձանցից մեկը:
Հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման ուշացման պատճառն այն է, որ դեռ չի ա
Պատմություն
Տեղադրություն




























