Երեւանում այսօր` հունիսի 12-ին ժամը 01:30-ի սահմաններում Բաբայան փողոցի եւ Ազատության պողոտայի խաչմերուկում տեղի է ունեցել ավտովթար:

Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, միմյանց են բախվել 24-ամյա Ռուբեն Սահակյանի վարած «Օպել Աստրա» մակնիշի 10 ԼՕ 588 համարանիշի եւ 33-ամյա Արման Սարուխանյանի վարած «Կիա Սերատո» մակնիշի 864 ՍՏ 65 համարանիշի ավտոմեքենաները:

Վթարի հետեւանքով «Կիա»-ի ուղեւոր 26-ամյա Արման Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Կարեն Ստեփանյանը: Նրա հանձնարարականով մեքենաները տեղափոխվել են Երեւանի ՃՈ տուգանային հրապարակ:

ՃՏՀ քննության բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի