Տավուշի մարզում այսօր` հունիսի 12-ին ժամը 04:50-ի սահմաններում տեղի է ունեցել ավտովթար:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մարմնական վնասվածքներով Բերդի բժշկական կենտրոն են տեղափոխվել 61-ամյա Ջուլիետտա Մկրտչյանը, 55-ամյա Անահիտ Ղարսայանը եւ 55-ամյա Նունե Պապյանը:
Հիվանդանոց մեկնած ոստիկանության ոստիկանության Տավուշի բաժնի օպերատիվ քննչական խումբը` քննիչ Վ. Ներկարարյանի գլխավորությամբ պարզել է, որ նույն օրը ժամը 00:30-ի սահմաններում Բերդ-Իջեւան ավտոճանապարհի 33-րդ կմ-ում 30-ամյա Վիտալի Եղյանը իր վարած «Ֆորդ Էսկոտ» 06 ԼՏ 270 համարնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ Տավուշի մարզի Վազաշեն գյուղի գերեզմանների մոտ շրջվել:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Տավուշի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:




























