Քիմ Քարդաշյանը եւ բասկետբոլիստ Քրիս Համֆրիսը, ովքեր դեռ ամռանն էին որոշել ամուսնանալ, ամուսնական պայմանագիր են կնքել:

Ինչպես գրում է US Weekly-ն, Քիմ Քարդաշյանի Բեւերլի Հիլզում գտնվող տունը, նրա մյուս սեփական տարածքները, ինչպես նաեւ ամուսնության ընթացքում իր վաստական գումարներն ամուսնալուծության դեպքում մնալու են իրեն:

Հաշվի առնելով պայմանագրի պայմանները, նաեւ այն, որ 26-ամյա Քրիս Համֆրիսը վաստակում է շուրջ 3 անգամ ավելի քիչ, քան իր սիրեցյալ Քիմը, ամուսնալուծությունից հետո նա ոչինչ չի ստանա:

Զույգի ընկերները լրագրողներին վստահեցրել են, որ «Քրիսը համաձայն է այդ պայմաններին եւ առանձնապես չի անհանգստանում»: