«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն սահմանել է 2011 թվականի հունիս-սեպտեմբեր ամիսներին «Երևան-Բաթումի-Երեւան» միջազգային հաղորդակցության «Արմենիա» ֆիրմային ճեպընթաց գնացքի ուղեւորների փոխադրման սակագները: Այդ մասին հաղորդում է ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունը:

Պլացկարդ-վագոնի 1 տեղի նվազագույն սակագինը 8830 դրամ է`հունիսին եւ սեպտեմբերին: Հուլիսին եւ օգոստոսին այդ սակագինը կբարձրանա մինչեւ 10 հազ. դրամ:

Կուպե-վագոնի 1 տեղը հունիսին եւ սեպտեմբերին կարժենա 13.5 հազ. դրամ, իսկ հուլիսին եւ օգոստոսին` 15.4 հազ. դրամ: Ննջարան-վագոնի 1 տոմսը հունիսին եւ սեպտեմբերին արժե 27.6 հազ. դրամ, իսկ հուլիսին եւ օգոստոսին` մոտ 33 հազ. դրամ: