Երեւանի կենդանաբանական այգին ներկայացրել է երկու սեւ կարապների սատկելու հետ կապված մանրամասները:
Ըստ այդ, մայիսի 26-ին Երեւանի կենդանաբանական այգին երկու սեւ կարապ է տրամադրել «Օպելա» ՍՊԸ-ին, որը գործարկում է Դլիջանի մոտ գտնվող Պարզ լիճը: Երեւանի կենդանաբանական այգու տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, կենդանաբանի հետ խորհրդակցելուց հետո, համաձայնել եւ տրամադրել է կարապներին մինչ 2011 թվականի նոյեմբեր ամիսը: Փոխանցումը արվել է գրավոր պայմանագրի հիման վրա` հաշվի առնելով Երեւանի կենդանաբանական այգու կանոնադրությամբ սահմանված բոլոր իրավական պարտավորությունները:
Թեեւ այդ կանոնադրությունը հնարավորություն է տալիս եկամուտ ստանալ կենդանիների վաճառքից եւ վարձույթից, սակայն Այգու նոր ղեկավարությունը դադարեցրել է այդ պրակտիկան, քանի որ այն չէր համապատասխանում միջազգային չափանիշներին: Երեւանի կենդանաբանական այգին այժմ ուղղորդվում է խիստ սահմանափակ կենդանիների ցանկով եւ վարձույթի տալիս է միայն այն կենդանիներին, որոնց համամատաբար հեշտ է խնամելը կամ որոնք առանձնահատուկ խնամքի կարիք չունեն: Որոշ թռչնատեսակներ, այդ թվում նաեւ սեւ կարապները պատկանում են այդ կենդանիների խմբին:
Վարձակալողը ոչ միայն երաշխավորում է, որ կանդանիները պահվելու են համապատասխան տարածքում, այլ նաեւ ստանձնում է ամբողջական պատասխանատվությունը կենդանիների հիվանդության եւ մահացության դեպքում եւ փոխահատուցում է վնասը:
Ցավոք, կարապների զույգը, որը տրվել էր «Օպելա» ընկերությանը, սատկել է տեղափոխումից կարճ ժամանակ անց: Սատկած թռչուններիը հետազոտվել են Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային եւ ախտորորշիչ կենտրոնում: Ստացված արդյունքների համաձայն` երկուսն էլ վարակված են եղել վիրուսային ինֆեկցիայով:




























