LG ընկերությունը Հայաստանում ներկայացրեց տեխնոլոգիական նորագույն լուծումներով կենցաղային տեխնիկայի մի քանի նորույթներ։ Մասնավորապես ստանդարտ չափերի ամենատարողունակ (11կգ) լվացքի BIGIN մեքենան, Pioneer սառանարանը, Hombot ինքնավար համակարգով փոշեկուլը։ Նորագույն տեխնիկայի անդրանիկ ցուցադրումը իրականացրեց ընկերության կենցաղային տեխնիկայի զարգացման տնօրեն Կարան Ագրվալը, որի խոսքով LG-ի ներկայացված արտադրանքը էներգիախնայող եւ էկոլոգիապես անվտանգ են։ Լվացքի մեքենան նորարարական շոգեչորացման համակարգի շնորհիվ 99 տոկոսով ոչնչացնում է ալերգածին մանրէները, նույնը իրականացնում է նաեւ փոշեկուլը, որը նաեւ ամբողջությամբ ինքնավար է։

Այսինքն՝ տանտիրուհուց (երբեմն տանտիոջից) պահանջվում է միայն սեղմել միացման կոճակը, իսկ մաքրման ամբողջ աշխատանքը կատարում է ռոբոտ-փոշեկուլը ու վերջում գնում վերալիցքավորման։ Ինչպես ներկաներից մեկը կատակով նկատեց՝ «շատ համոզելու դեպքում, ռոբոտ-փոշեկուլը սուրճ էլ կմատուցի»։ Ներկայացվող նորագույն կենցաղային տեխնիկայի թվում էր նաեւ լուսային ճառագայթներով աշխատող վառարանը։ Ըստ Ագրվալի՝ կերակրի պատրաստման լուսային տեխնոլոգիան, թույլ է տալիս ավելի շատ օգտակար նյութեր պահպանել սննդում։

NEWS.am-ի թղթակցի հարցին, թե ինչո՞վ է առանձնահատուկ Հայաստանի շուկան, որ LG ընկերությունը արտադրանքի տարածաշրջանային պրեզենտացիաներն անցկացնում է Երեւանում, ընկերության Հայաստանի եւ Վրաստանի տարածաշրջանային տնօրեն Դեւու Յանգը պատասխանեց, որ հայաստանյան սպառողը պահանջկոտ, եւ սիրում է նորարարական ու էներգախնայող տեխնիկան։ LG ընկերության տարածաշրջանային մենաշնորհային ներկայացուցիչ ԱՐԱՅ ընկերության տնօրեն Վիլսոն Մելիքջանյանը լրագրողների հետ հարցազրույցում տեղեկացրեց, որ հուլիսի առաջին տասնօրյակում Հայաստանում կներկայացվեն նաեւ LG smart TV հեռուստացույցները։ Հայաստանի եւ Վրաստանի սպառողական շուկաների միջեւ համեմատական անցկացնելով նա նկատեց, որ Հայաստանում սպառողները ավելի պահանջկոտ են։ «Հայաստանում սպառողները մեծ ուշադրություն են դարձնում երաշխիքային եւ հետերաշխիքային սպասարկմանը, Վրաստանի սպառողները այս հանգամանքին այնքան էլ ուշադրություն չեն դարձնում»,- ասաց Մելիքջանյանը։ 

ԱՐԱՅ-ի մարկետինգի բաժնի ղեկավար Արթուր Չաղարյանը նշեց, որ ներկայացված տեխնիկան 10 տարվա գործարանային երաշխիք ունի, իսկ վաճառքն իրականացվելու է նաեւ ապառիկ։ Նրա խոսքով՝ ներկայացված տեխնիկան վաճառվելու է նաեւ ապառիկ։