Հոլիվուդյան հայտնի կինոդերասանուհի, ՄԱԿ-ի Բարի կամքի դեսպան Անջելինա Ջոլին ցանկանում է Թուրքիայում այցելել սիրիացի գաղթականների վրանային ճամբարներ։

Թուրքական Beyazgazete-ի փոխանցմամբ՝ Անջելինա Ջոլին արդեն դիմել է պատկան մարմիններին՝ Թուրքիայի Հաթայ նահանգում տեղակայված սիրիացի գաղթականների հետ հանդիպելու համար։ Նշվում է, որ Անջելինա Ջոլիի դիմումն արդեն ուսումնասիրվում է։

Նշենք, որ Սիրիայի հետ սահմանակից Թուրքիայի Հաթայ նահանգում տեղակայված վրանային քաղաքներում արդեն պատսպարվել է 8 հազար 500 սիրիացի գաղթական։