Մայրաքաղաքի նախադպրոցական ուսումնական հաստատություններին եւ դպրոցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու նպատակով` Երեւանի քաղաքապետարնի նախաձեռնությամբ ստեղծվել են www.ognirdprocid.am եւ www.ognirmankapartezid.am կայքերը:

Կայքերի նպատակն է «Օգնիր դպրոցիդ» եւ «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի շրջանակներում  ներկայացնել մայրաքաղաքի յուրաքանչյուր դպրոցի եւ մանկապարտեզի առկա խնդիրներն ու այդ խնդիրների լուծելու համար անհրաժեշտ գումարի չափը:

Կայքերում նաեւ զետեղվում են այն մարդկանց տվյալներն, ովքեր գումար են նվիրաբերել այս կամ այն դպրոցի կամ մանկապարտեզի խնդիրները լուծելուն:

Ըստ կայքերի`  «Օգնիր դպրոցիդ» եւ «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրերի շրջանակներում` Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը 3 մլն դրամ է նվիրաբերել  թիվ 128 դպրոցին եւ   1 մլն դրամ` թիվ 7 մանկապարտեզին:

Ի դեպ, քաղաքապետից բացի, «Օգնիր դպրոցիդ» ծրագրի շրջանակներում դպրոցներին խոշոր ֆինանսական աջակցություն է  ցուցաբերել եւս 9 մարդ, այդ թվում նաեւ Երեւանի քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանը, Քաղաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարն ու «Հայաստան Համահայկական» հիմնադրամը: Իսկ  «Օգնիր մանկապարտեզիդ» ծրագրի շրջանակներում մայրաքաղաքի մանկապարտեզներին աջակցել է ընդհանուր առմամբ 19 մարդ: