«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ն, «ARTICLE19» միջազգային կազմակերպության հետ համատեղ, երկօրյա քննարկում է անցկացնում «Լրագրողների արտահայտվելու ազատության պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում Այն իրականացվում է ԱՄՆ դեսպանատան, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի, «Քաունթերփարթ Ինթերնեշնլ» կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության եւ ԱՄՆ ՄԶԳ ֆինասական աջակցությամբ:

Քննարկումը կազմակերպվում է ի պատասխան մի շարք հայաստանյան լրատվամիջոցների եւ նրանց աշխատակիցների դեմ ուղղված դատական հայցերի  աճի: Այն նպատակ ունի կատարելագործելու հայ լրագրողների՝ արտահայտվելու ազատության միջազգային չափորոշիչների վերաբերյալ իրավական գիտելիքները, որը կօգնի նրանց ավելի լավ իրականացնելու ժողովրդավարական հասարակությունում իրենց «հանրային հսկող շան» գործառույթը:

«ARTICLE  19» կազմակերպության ավագ իրավաբան Բոյկո Բոեւն ասել է. «Չնայած անվանմանը՝ այս աշխատանքային քննարկումն ավելի շուտ ֆորում է, որի ընթացքում իրավաբաններն ու լրագրողները հանդիպում են քննարկելու մի համագործակցություն, որը նպատակաուղղված է ապահովելու հայաստանյան մամուլի համար ազատության ավելի բարձր մակարդակ: Իրավաբաններն ու լրագրողները պետք է կառավարությունից եւ քաղաքացիական հասարակությունից