Համաշխարհային բանկը հրապարակել է 2009 թվականի տարեկան զեկույցը, որում նշել է, թե Հայաստանը տարածաշրջանի այն երկրների շարքում է, որոնք զգալի տուժել են միջազգային դրամային փոխանցումների ծավալի կրճատման արդյունքում, եւ ճգնաժամն իր առավել մեծ ազդեցությունն է թողել երկրի ֆինանսական շուկայի եւ աշխատանքի շուկայի վրա:

Նշենք նաեւ, որ Հայաստանն այն երկրներից է, որոնք հնարավորություն ստացած առաջինն օգտվել ճգնաժամի հետեւանքների արագ հաղթահարման նպատակով ՀԲ կողմից ստեղծված հատուկ հիմնադրամից տրամադրվող անտոկոս փոխառություններից եւ դրամաշնորհներից:

Ի դեպ, ՀԲ կանխատեսումների համաձայն, 2009թ. արդյունքներով համաշխարհային տնտեսության անկում կկազմի շուրջ 2,9 տոկոս, ընդ որում կանխատեսվում է, որ մինչեւ տարեվերջ ապրանքների եւ ծառայությունների միջազգային առեւտրի ընդհանուր ծավալը կկրճատվի ավելի քան 10 տոկոսով:

Հիշեցնենք, որ միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսմամբ՝ 2009թ. Հայաստանի տնտեսական անկումը կազմելու է 15 տոկոսից ոչ պակաս: