Հունիսի 1-ից Գյումրի-Արթիկ ուղղությամբ գնացքի երթեւեկությունը «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն դադարեցնում է: Կատարվածը Գյումրիի կայարանում մեկնաբանում են այսպես, որ ուղղությունը եկամտաբեր չէ, մարդիկ քիչ են, ուղեւորներ չկան:
«Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության Գյումրիի մասնաճյուղի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Լեռնիկ Դանիելյանի խոսքով, գնացքը տարիներ շարունակ գործել է ինքնածախսածածկումով. «Եկամտաբեր չէր, օգտվողները քիչ էին: Գնացքը դատարկ գնում էր, դատարկ գալիս»:
Արթիկ, Պեմզաշեն եւ Մեղրաշեն համայքներին ավելի վաղ առաջարկվել էր դոտացիայի տեսքով ամեն ամիս որոշակի գումար տրամադրել գյուղապետարանների միջոցներից ու պրոպագանդա տանել համայնքներում, որպեսզի մարդիկ գնացք նստեն, սակայն համայնքապետերը հրաժարվել էին դոտացիա տրամադրելուց` պատճառաբանելով,որ ֆինանսներ չունեն:




























