Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր են ենթակառուցվածքային հիմնադրամ ստեղծել՝ Չինաստանի աճող ազդեցությանը հակազդելու համար, գրում է The Telegraph-ը:
Այս գաղափարը Ջոնսոնը հայտնել է բրիտանացի որոշ քաղաքական գործիչների հետ հանդիպման ժամանակ:
Աղբյուրներից մեկը հայտնել է, որ Ջոնսոնը բարձրացրել է չինական «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության «կանաչ այլընտրանքի» հեռանկարի հարցը:
Գաղափարներից մեկն այն է, որպեսզի օգնության մի մասը, որն այս տարի պետք է կազմի 10 մլրդ ֆունտ սթեռլինգ, ուղղվի Չինաստանի ազդեցությանը հակազդելու համար:
Ջոնսոնն այդ հարցն անցած շաբաթ բարձրացրել է Բայդենի հետ հեռախոսազանգի ժամանակ:





























