Պակիստանի նախագահ Արիֆ Ալվին Թվիթթերում հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով պատվաստանյութի առաջին դեղաչափի ընդունումից հետո, հաղորդում է Reuters-ը:
Նա նշել է, որ ստացել է առաջին դեղաչափը, սակայն հակամարմինները սկսում են զարգանալ երկրորդ դեղաչափից հետո, որը պետք է ընդունի մեկ շաբաթ անց:
«Խնդրում եմ, շարունակեք զգույշ լինել»,-ասել է նա:
Նշենք, որ Պակիստանի նախագահը պատվաստվել է չինական Sinopharm ընկերության պատվաստանյութով: Պակիստանում կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելանում են:




























