Facebook-ը հեռացրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հետ հարցազրույցը, որը նա տվել էր իր հարսին՝ Լարա Թրամփին, նշելով, որ «Դոնալդ Թրամփի ձայնով» ցանկացած բովանդակություն կհեռացվի սոցիալական ցանցերի հարթակից, հաղորդում է Facebook-ը:

Facebook-ը հունվարին Կապիտոլիումի անկարգություններից հետո ընդմիշտ արգելափակել էր Թրամփի հաշիվները:

Լարա Թրամփը նախօրեին Instagram-ում լուսանկար էր տեղադրել, որում նա նստած է իր աներոջ դիմաց՝ բաժանորդներին կոչ անելով «երեկոյան միանալ իրենց»:

Facebook-ի աշխատակցից Թրամփի ներկայացուցիչներին էլեկտրոնային նամակ է ուղարկվել՝ նախազգուշացումով, որ Facebook-ում եւ Instagram-ում նախագահ Թրամփի ձայնով ցանկացած բովանդակություն ներկայումս արգելված է (ներառյալ նախագահ Թրամփի ելույթի մասին նոր հաղորդագրությունները)», եւ «կհեռացվի հրապարակման դեպքում, ինչը կհանգեցնի դրանք տեղադրող հաշիվներում լրացուցիչ սահմանափակումների»:

Հարցազրույցն ի վերջո տեղադրվել է Լարա Թրամփի ֆեյսբուքյան էջում, բայց հետո ջնջվել է: «Ողջույն, ընկերներ»,- գրել է նրան Facebook-ի աշխատակիցներից մեկը` «Բովանդակության հեռացում» վերնագրով նամակում:

«Մենք դիմում ենք ձեզ, որպեսզի տեղեկացնենք, որ Լարա Թրամփի ֆեյսբուքյան էջից հեռացրել ենք բովանդակություն, որը վերաբերում էր նախագահ Թրամփի ելույթին»,- գրել է նա:

Հունվարի 6-ին Կապիտոլիումի անկարգություններից հետո Facebook-ն «անորոշ ժամանակով» արգելափակել էր Թրամփին: Թրամփին նաեւ ընդմիշտ արգելափակել են Instagram-ը, Twitter-ը, Snapchat-ը եւ YouTube-ը: