Այսօր՝ մարտի 31-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 17:10-ի սահմաններում Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ   Ծիծեռնակաբերդի խճուղում կայանված  Mercedes մակնիշի ավտոմեքենայում դի կա: 

Ըստ նախնական տեղեկությունների՝ Երևանի բնակիչ, 61-ամյա Արա Ա.-ն իրեն վստահված Mercedes մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մայթեզրի քարերին:  Ըստ նախնական տեղեկությունների՝ վեջինս ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել: 

Փաստի առթիվ Դ. Մարտիրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: