Ստելիթամաքում տեղի է ունեցել 21-ամյա կնոջ սպանություն: Նրա դին հայտնաբերվել է բնակարանում, որը վարձակալել էր Ադրբեջանից նրա 23-ամյա զուգընկերը: Քննության վարկածով՝ մարտի 25-ի գիշերը նրանք վիճել են եւ օտարերկրացին խեղդամահ է արել կնոջը հարդուկի լարով, հաղորդում է ProUfu.ru-ն:

Այդտեղ նա կանգ չի առել եւ եւս բազմակի անգամ դանակով հարվածել է կնոջը, ինչից հետո փաթաթել նրա դին ժապավենով եւ թաքցրել մահճակալի տակ: Զարդերը տղամարդը գողացել է եւ հանձնել գրավատուն: Նա նաեւ օգտագործել է սպանվածի սոցցանցի էջը, որպեսզի մտերիմների մոտ կասկած չառաջանա, որ կինն անհետացել է: Սակայն քույրը նկատել է դա եւ մարտի 29-ին դիմել ոստիկանություն:

Այդ ընթացքում կասկածյալը ձեռք է բերել տոմս դեպի Անթալյա: Այդ ժամանակ նրա նկատմամբ արդեն հայտարարվել էր միջազգային հետախուզում: Դրա շնորհիվ նրան բերման են ենթարկել անցագրային կետում: Տղամարդը պատրաստվում էր վերադառնալ հայրենիք՝ Ադրբեջան, հաղորդում է Բաշկորտոստանի Քննչական կոմիտեն:

Արդյունքում նրան նախ տեղափոխել են Մոսկվա, այնուհետեւ՝ Ստերլիթամաք: Հարուցվել է քրեական գործ սպանության հատկանիշներով: Այժմ կասկածյալը գտնվում է կալանքի տակ: Քննությունը շարունակվում է: