«Պատվաստանյութային ազգայնականությունը» սկսել է տարածվել աշխարհով մեկ: Այս մասին ասել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին:

Նրա խոսքով՝ հարուստ երկրները, որոնք կազմում են աշխարհի բնակչության 16 տոկոսը, գնել են կորոնավիրուսի պատվաստանյութերի 60 տոկոսը: «Որոշ զարգացած երկրներ ավելի քան 2-3 անգամ ավելի շատ են պատվիրել, քան իրենց երկրի բնակչությունն է: Մինչդեռ զարգացող շատ երկրներ պատվաստանյութերի խիստ պակասի են զգում, իսկ շատ երկրներ դժվարանում են անգամ մեկ դեղաչափ գտնել: «Իմունային խզումը» ցավալի եւ զայրացնող իրողություն է դառնում»,- ասել է նա:

Նա նշել է, որ Չինաստանն օգնում է պատվաստանյութեր ստեղծել ավելի քան 80 երկրի եւ 3 միջազգային կազմակերպության՝ պատվաստանյութեր արտահանելով ավելի քան 40 երկիր, ինչպես նաեւ պատվաստանյութեր է մշակում: Ընդ որում, նա շեշտել է, որ Չինաստանը «պատվաստանյութային դիվանագիտությամբ» չի զբաղվում, այլ ցուցադրում է իր դերը որպես խոշոր տերություն: