Բեւեռլի Հիլզում բացվում է յուրահատուկ աճուրդ, որում կներկայացվի Հոլիվուդի լեգենդար «աստղերին»` Չարլի Չապլինին, Գրետա Գարբոյին, Ջուդի Հարլենդին, Մերլին Մոնրոյին, Էլիզաբեթ Թեյլորին եւ այլոց պատականող մոտ 500 կոստյում:
79-ամյա դերասանուհի Դեբի Ռեյնոլդսը մտադիր էր բացել հագուստի թանգարան, նա հագուստը հավաքել է մոտ կես դար, սակայն ֆինանսական պայմանները ստիպել են ոչ միայն հրաժարվել թանգարանի գաղափարից, այլեւ վաճառել զգեստները` պարտքերը մարելու համար:
Ցուցադրված հավաքածուի թոփ-լոտը համարվում է Մերլին Մոնրոյի հայտնի զգեստը, որով նա հանդես է եկել Բիլի Ուայդերի Seven Year Itch («Ցանկության յոթ տարի») կատակերգությունում: Ֆիլմի դրվագներից մեկում հենց այդ զգեստն է, որ ծածանվում է քամուց` Մերլինին դարձնելով իր դարաշրջանի սեքս-խորհրդանիշը:
Մերլինի «թրթռացող» զգեստը գնահատվում է 1-2 մլն դոլար:




























