Հունաստանը Լիբիայի նոր կառավարությանը կոչ է արել հրաժարվել Թուրքիայի հետ ծովային սահմանի մասին պայմանագրից, որը, ըստ Աթենքի, խախտում է միջազգային իրավունքը, հաղորդում է Kathimerini-ն:
Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի Լիբիա նախատեսված այցին ընդառաջ մամուլի ասուլիսի ժամանակ կառավարության խոսնակ Արիստոտելիա Պելոնին ասել է, որ երկու երկրների հարաբերությունները պետք է կառուցվեն «միջազգային իրավունքի եւ բարեխղճության սկզբունքների հիման վրա»:
«Այս նոր դարաշրջանում Լիբիայի համար կարեւոր է ազատվել իրեն խանգարող խոչընդոտներից, ինչպիսիք են օտարերկրյա ուժերի եւ վարձկանների առկայությունն իր տարածքում, սակայն նաեւ՝ միջազգային իրավունքը խախտող անհիմն համաձայնագրերից»,- ասել է նա:
Ակնկալվում է, որ Լիբիայի անցումային կառավարությունը երկիրը կգլխավորի մինչեւ դեկտեմբերի 24-ին կայանալիք համընդհանուր ընտրությունները:





























