Գիտնականներն առաջարկում են մարդկանց ծամածռել դեմքը տեսախցիկի առջեւ, որպեսզի տեսնեն գործողության մեջ արհեստական ինտելեկտի կողմից հույզերի ճանաչման հակասական տեխնոլոգիան, հաղորդում է PA Media-ն:

Քեմբրիջի եւ Լոս Անջելեսում Կալիֆոռնիայի համալսարաններից հետազոտողները ստեղծել են Emojify անունով վեբ կայք, որպեսզի օգնեն մարդկանց հասկանալ՝ ինչպես են համակարգիչները սքանավորում դեմքի արտահայտությունները: նախագծի ղեկավար եւ Քեմբրիջի Leverhulme for the Future of Intelligence կենտրոնի գիտական աշխատող Ալեքսա Հագերթին ասել է, որ տեխնոլոգիան, որն արդեն կիրառվում է աշխարհում, հզոր է, սակայն ոչ կատարյալ: Օգտատերերը կարող են խաղ խաղալ՝ ծամածռելով դեմքն իրենց սարքերի տեսախցիկի առջեւ, իսկ համակարգը կփորձի ճանաչել վեց հույզ՝ երջանկություն, տխրություն, վախ, զարմանք, զզվանք եւ զայրույթ: