Փետրվարին Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղում կասետային զինամթերք է հայտնաբերվել եւ ոչնչացվել: Այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, օնլայն քննարկման ժամանակ ասաց «Հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի մասնագետ Կարինե Հախնազարյանը:

Նա հստակեցրեց, որ զինամթերքը ոչնչացվել է: Նրա խոսքով՝ կենտրոնի մասնագետները 2020 թվականի դեկտեմբերից Դավիթ Բեկ գյուղում ոչ տեխնիկական հետազոտություններ են անցկացրել 3000 քմ տարածքում: «Մոտ ժամանակներս հետազոտություններ կանցկացվեն ավելի լայն մասշտաբներում»,-հավելեց փորձագետը: