Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն դատախազներին մեղադրել է իրեն տապալելու փորձի մեջ: «Ահա այս տեսքն ունի պետական հեղաշրջման փորձը»,-ասել է նա դատական գործընթացի վերսկսումից հետո:

Նեթանյահուի խոսքով՝ իր դեմ գործը խաթարում է ընտրողների կամքը: 

Նեթանյահուն մեղադրվում է կաշառք ստանալու, խարդախության եւ վստահության չարաշահման մեջ: Դատավարությունը վերսկսվել է այսօր: