Եթե Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական միջնորդությունը չլիներ, այդպիսի ելքը լիովին հավանական էր: Այդ մասին «Պոզներ» հաղորդման ընթացքում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով հարցին՝ կարելի՞ է արդյոք պնդել, որ առանց Ռուսաստանի միջամտության ամբողջ Լեռնային Ղարաբաղը կկորցնեինք 44-օրյա պատերազմի ընթացքում:

Հաղորդավար Վլադիմիր Պոզները մեջբերել է ռուս քաղաքագետին, որը պնդում էր, որ Հայաստանի անվտանգության երաշխավորը եղել եւ մնում է Ռուսաստանը, իսկ ՆԱՏՕ-ն եւ ԵՄ-ն չեն տա երկրին այդպիսի երաշխիքներ: Հարցին՝ համաձա՞յն է արդյոք նա այդ դիրքորոշման հետ, Քոչարյանը պատասխանել է. «Պարզապես նայեք՝ որտեղ է գտնվում Հայաստանը, ինչ քաղաքական, ռազմաքաղաքական միություններում է այն: Նա ասել է, որ արտացոլում է օբյեկտիվ իրականությունը: Իսկ Հայաստանում դա հասկանում են: Հայաստանը ՀԱՊԿ-ում է, ԵԱՏՄ-ում: Եւ դա խոսում է այն գնահատականի մասին, որն ունի Հայաստանը»: