Չեմ տեսնում որեւէ մեկին, որը կկարողանար շտկել բարդ իրավիճակը: Այդ մասին «Պոզներ» հաղորդման եթերում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ պատասխանելով ընտրություններում իր հաղթանակի հնարավորությունների մասին:
Նա հիշեցրել է, որ նրան երկու անգամ հաջողվել է դուրս բերել երկիրը կրիտիկական վիճակից: Առաջին անգամ Ղարաբաղում, երբ հաջողվել էր ոչ միայն վերադարձնել կորցրածը, սակայն նաեւ ստեղծել անվտանգության գոտի: Նույնն արվել էր 1998 թվականին Հայաստանում, երբ 1997 թվականին նա հրավիրվել էր վարչապետի պաշտոնում: Նախկին նախագահն ակնարկել է, որ 10 տարվա ըթնացքում բյուջեն ավելացել է 8 անգամ:
Դիտարկմանը, որ Մարկ Տվենը խոսել է ստի 3 տեսակների մասին, որոնցից մեկը վիճակագրությունն է, Քոչարյանը արձանագրել է, որ 1998 թվականին 300 միլիոն դոլարից բյուջեն ավելացել է մինչեւ 2,5 միլիարդի 2008 թվականին: «Տվենին այստեղ հնարավոր չէ վկայակոչել որեւէ կերպ»,-նկատել է նախկին նախագահը: Նա միգրացիան բացատրել է նրանով, որ մարդիկ հեռանում են ոչ լավ կյանքից: «Հայաստանից բնակչության արտագաղթը բավականին երկար պատմություն է: 1992 թվականի պատերազմից սկսած միգրացիոն բալանսը բավականին բացասական է: Դրական բալանսով միակ 3 տարին իմ նախագահության վերջին 3 տարիներն են: Սկսել էին վերադառնալ ընտանիքներով»,-հիշեցրել է Քոչարյանը՝ հավելելով, որ անվտանգության հարցերը, ներսում կառավարման քաոսը միշտ առաջացնում են մտահոգություն մարդկանց շրջանում, իսկ երկարատեւ մտահոգությունը վերածվում է տագնապի:





























