Իհարկե դա այդպես չէ: Ռուսաստանը չի հրահրել այդ պատերազմը: Ռուսաստանն արել է հնարավորինս ամեն ինչ, որպեսզի դադարեցնի այս պատերազմը: Այդ մասին «Պոզներ» հաղորդման եթերում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Դա նոր թեմա չէ: Այն բարձրաձայնվում է դեռեւս նախքան պատերազմը: Կան ուժեր, որոնք դժգոհ են Հայաստանի՝ ռուսամետ կողմնորոշմամբ: Ստեղծվել է նոր իրավիճակ, եւ այդ ուժերը փորձում են այդ իրավիճակից առավելագույնը ստանալ Հայաստանում հակառուսական տրամադրություններ տարածելու համար:
Հնչել է հոկտեմբերի 19-ին Ռուսաստանի նախագահի կողմից հայտնի առաջարկը, որը հայկական կողմը մերժել է: Եղել է հնարավորություն դադարեցնել այդ պատերազմը բոլորովին այլ ելքով: Եւ հայկական կողմը, Հայաստանի վարչապետը չի ստանձնել այդ որոշումը կայացնելու պատասխանատվությունը: Ինչպես նա է բացատրել, քանի որ ժողովուրդը նրան չէր հասկանա եւ նրան կմեղադրեին դավաճանության մեջ: Ես մեջբերում եմ: Եւ դավաճանության մեջ մեղադրված չլինելու համար մենք կորցրել ենք տասնյակ անգամ ավելի շատ, եւ եւս տասնյակ հազարավոր զոհեր: Այսինքն՝ այդպիսին է անձի պատասխանատվության աստիճանը, որը պետք է եւ պարտավոր էր որոշում կայացնել: Այսինքն՝ իշխանություններին ավելի հեշտ է հանձնել ամեն ինչ եւ ասել. «Դե ինչ արած, մենք պարտվել ենք», քան ծանր, սակայն պատասխանատու որոշում կայացնել պատերազմի ընթացքում, որը շատ ավելի լավը կարող էր լինել, քան արդյունքում մենք ստացել ենք»:





























