Հայաստանի իշխանությունները մերժում էին պատերազմի մասին նախազգուշացումները: Այդ մասին «Պոզներ» հաղորդման եթերում հայտարարել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:

Հարցին՝ ակնկալո՞ւմ էր ինքն արդյոք այդպիսի պատերազմի հավանականություն, նախկին նախագահը նշել է՝ անկասկած, դեռ ավելին, նախազգուշացրել է բազմիցս եւ հրապարակավ: Նրա խոսքով՝ գրեթե բոլոր փորձագետներն ասում էին, որ քաղաքականությունը, որը վերջին տարիներին վարում է Հայաստանը, անխուսափելիորեն կհանգեցնի պատերազմի: Եւ բոլոր փորձագետները միաձայն նշում էին, որ մենք պատրաստ չենք, որ կլինի խնդրահարույց, ծանր պատերազմ, սակայն իշխանությունները հրաժարվում էին ընդունել դա: